|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է ոչ թե ամբողջովին չեղարկել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, այլև վերացնել դրանց մի մասը: Այս մասին Հանոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԿԺԴՀ ԱԳՆ ղեկավար Լի Են Խոն. Հայտնում է Интерфакс-ը:
Նախարարի խոսքով՝ պատժամիջոցների մասնակի չեղարկման դիմաց Փհենյանը պատրաստ էր փակել Յոնբենի միջուկային օբյեկտները: Բացի այդ` Կիմ Չեն Ընն առաջարկել է մշտական հիմքով հրաժարվել միջուկային փորձարկումներից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ԿԺԴՀ-ն պահանջել է ամբողջությամբ չեղարկել պատժամիջոցները: