|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Փհենյանում հանդիպում ունենալ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հրավերը եղել է նամակի տեսքով, որը Կիմ Չեն Ընը Թրամփին փոխանցել է ամռան վերջին: Նամակի բովանդակության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Երկու երկրների ղեկավարներն արդեն հանդիպել են Սինգապուրի և Հանոյի գագաթնաժողովների ժամանակ:
Բացի այդ, Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին հանդիպել է նաև Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանագծին` այդպիսով դառնալով Հյուսիսային Կորեայի հողի վրա ոտք դրած՝ պատմության մեջ առաջին ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թրամփ – Կիմ Չեն Ըն նախորդ հանդիպումը, որը կայացել էր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, անսպասելիորեն ընդհատվել էր, քանի որ կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ բանակցային թեմաների շուրջ: