|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 16-ին Բահրեյնի գահաժառանգ՝ արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա ալ Խալիֆայի հետ կայացած հանդիպումից հետո պատասխանել է Հյուսիսային Կորեա հնարավոր այցի վերաբերյալ հարցին։ Այս մասին հայտնում է հաղորդում է Al-Jazeera-ն:
«Մեր հարաբերությունները շատ լավ են, բայց չեմ ցանկանում մեկնաբանել»,- Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է Թրամփը, երբ նրան հարցրել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրավերի մասին:
«Կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա… Վստահ եմ, որ Կիմ Չեն Ընը նույնպես մեծ հաճույքով Միացյալ Նահանգներ կայցելեր»,- հայտնել է Թրամփը և ու ավելացրել, որ դեռևս չի հասունացել իր այցի պահը: «Փհենյան իմ այցի լավագույն ժամանակը չէ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ չբացառելով նաև այն հավանականությունը, որ ապագայում կարող է այցելել:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը օգոստոս ամսին Թրամփին նամակ էր հղել, որում նրան հրավիրել էր Փհենյան: