|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ Սինգապուրում մեկնարկող գագաթաժողովի երկրորդ փուլն անցկացնելու: Այդ մասին գրում է հարավկորեական «Չունան Իլբո» թերթը` իր աղբյուրներին հղումով. տեղեկացնում է РИА Новости-ն:
Հայտնի է, որ հրավերը եղել է նամակում, որը Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը հունիսի 1-ին փոխանցել էր Թրամփին:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կկայանա բանակցությունների առաջին փուլը: Առաջնորդներն արդեն ժամանել են Սինգապուր: