|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի բանաձևի նախագծում ցանկանում է ներառել նավթային էմբարգո, սառեցնել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի ակտիվները և արգելել նրան լքել երկիրը. հայտնում է Газета.ру-ն:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ քվեարկությունը պետք է անցկացվի սեպտեմբերի 11-ին: Սակայն դեռ հայտնի չէ` բանաձևին կաջակցի՞ ԿԺԴՀ-ի դաշնակից Չինաստանը:
Հաստատման համար բանաձևը պետք է հավաքի ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամներից 9-ի ձայնը: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը վետոյի իրավունք ունեն, և նրանցից մեկի ձայնը կարող է խանգարել բանաձևի ընդունմանը: