|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրիտանական The Sun-ը համեմատական է անցկացրել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Քիմի Քարդաշյանի միջեւ եւ հանգել եզրակացության, որ երկուսը նման են առնվազն 10 կետով: Ներկայացնենք միայն առաջին երեքը:
Առաջին` հարաբերությունները Արեւմուտքի հետ: Քարդաշյանի դեպքում թերթը նկատի ունի նրա սիրավեպը Քանիե Ուեսթի (West` արեւմուտք) հետ, իսկ Կիմ Չեն Ընի հարաբերություններն Արեւմուտքի հետ մեկնաբանության կարիք չունեն:
Այնուհետեւ թերթը համեմատում է երկու կողմերի բանակներին: Այս դեպքում Քրդաշյանը բավականին առաջ է` ավելի մեծ «բանակ»` կողմնակիցներ ունի. նրա Twitter-ում 17,5 մլն մարդ է գրանցված, իսկ հյուսիսկորեական բանակում 1,1 մլն մարդ է ծառայում:
Երրորդ կետով համեմատվել են նրանց հարաբերությունները մարզիկների հետ: Հայտնի է, որ Կիմ Չեն Ընը բարեկամություն է անում բասկետբոլիստ Դենիս Ռոդմանի հետ, իսկ Քարդաշյանը ամուսնացած է եղել բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ: