|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։ Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։
Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը եւս չի պարզվել։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Երեխան վաղաժամ էր ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, և ուներ շնչառական խնդիրներ։
Ավելի ուշ նրան տրվել էր Սոսե անունը՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։