|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդից փրկված` 6 ամսական Սերգեյ Ավետիսյանի վիճակն այս գիշերվա ընթացքում փոքր-ինչ կայունացել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Նա տեղեկացրեց, որ բժիշկները, այնուամենայնիվ, փոքրիկի վիճակը գնահատում են կայուն ծանր:
«Երեկ երեկոյան մեզ այցելեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի բժիշկները, քննեցին փոքրիկի առողջական վիճակը, գիշերը մնացին մեզ մոտ: Համատեղ որոշում կայացվեց, որ փոքրիկը տեղափոխվի Երևան` «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն»,- ասաց Կուրղինյանը` հավելելով, որ փոքրիկին Երևան կտեղափոխեն այսօր: