|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ՌԴ Բեսլան քաղաքի մոտ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 27 անձ և մեկ դիակ օդանավով Հայաստան են տեղափոխվել:
«Մի քանիսին ամբուլատոր օգնություն ենք ցուցաբերել, ներկայումս որևէ մարդ չկա մեր հիվանդանոցներում, Ռուսաստանում չորս անձինք են հիվանդանոցներում»,- ասաց փոխնախարարը, ապա տեղեկացրեց, որ վթարի հետևանքով տուժած երկրորդ վարորդին այսօր գիշերը կտեղափոխեն Հայաստան:
«Երկրորդ վարորդն է Ռուսաստանում գտնվող չորս անձանցից մեկը, Սաինյան Արենը, ով ստացել է աչքի վնասված»,- ասաց նա: