|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։
Yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածներից երկուսի մոտ, որոնց վիճակը նախօրերին գնահատվում էր ծայրահեղ ծանր, դրական դինամիկա կա, և այսօր բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Նրանք շարունակում են բուժում ստանալ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում:
Մյուս երկու տուժածներն արդեն տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց: Նրանց մոտ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։