|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, որի մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։
Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխելու հարցը: