|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով տուժած` Արցախի Հանրապետության քաղաքացի Գարիկ Ղահրիյանի մոտ դրական տեղաշարժ կա:
Yerkir.am-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրեցին, որ տղայի վիճակը կայուն է: «Նա, ինչպես արդեն ասել էինք, կոմայից դուրս է եկել: Գիտակցությունը տեղն է, սնվում է, խոսում: Ավելին` կարող ենք ասել, որ նրա առողջական վիճակն արդեն ծանրից դարձել է միջին ծանրության»,- ասացին հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, ուներ հեմոռագիկ շոկ` երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Տուժածներից մյուսն էլ՝ Արամ Մկրտչյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մոտ էլ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, կատարվել էր փայծաղի հեռացում: