|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով տուժած` Արցախի Հանրապետության քաղաքացի Արամ Մկրտչյանը դուրս է գրվել Ստեփանակերտի հիվանդանոցից: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցից: Հիշեցնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, կատարվել էր փայծաղի հեռացում:
Ինչ վերաբերում է Գարիկ Ղահրիյանին, ապա նա դուրս է եկել կոմայից: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրեցին, որ տղան խոսում է, ինքնուրույն շնչում և արդեն սկսել է սնվել: Նրա վիճակը ծանր կայուն է:
Հիշեցնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, ուներ հեմոռագիկ շոկ` երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ: