|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արթուր Եղիազարյանը «Ֆեյսբուքում» գրում է.
«Ուրախալի լուր Արցախից:
Հոկտեմբերի 7-ին լրատվությամբ տարածվեց տեղեկություն, որ հայ-ադրբեջանական ռազմագծի հարավ-արևելյան ուղղությամբ ծանր վիրավորվել է ընկերոջս՝ Ռաֆիկ Զարոյանի երջանկահիշատակ քրոջ որդին՝ Հայկ Լևոնի Համբարձումյանը: Որոշ ԱՆԱՍՈՒՆ լրատվամիջոցներ հրապարակել էին, որ զոհվել է (էլի եմ կրկնում՝ ԱՆԱՍՈՒՆՆԵ՛Ր):
Անմիջապես ՀՀ ՊՆ-ից, ավելի կոնկրետ՝ հարգարժան Արծրուն Հովհաննիսյանի միջոցով ու շնորհիվ՝ ԼՂՀ ՊԲ-ից ճշտեցինք, որ չի զոհվել, մահամերձ՝ ծանր վիրավորումով տեղափոխվել է հարավային զինվորական հոսպիտալներից մեկը, շտապ կարգով Ստեփանակերտից ժամանակ բժշկական խմբի կողմից տեղում վիրահատվել է և գտնվում է կայուն ծանր վիճակում: Ավելի ուշ՝ կոմայից դուրս չեկած՝ տեղափոխվել է Կենտրոնական Հոսպիտալ:
Քիչ առաջ Արցախից զանգեց ընկերս և հայտնեց, որ 1 ժամ առաջ Հայկը դուրս է եկել կոմայից, տեսակցել են ու զրուցել նրա հետ:
Ընկերս, որ երեկ ողջ օրը հարավից մինչև Ստեփանակերտ ուղեկցել է շարժին՝ հիացմունքով էր արտահայտվնում զինվորական բոլոր պատասխանատու անձանց ու անձնակազմերի մասին, ովքեր անձնուրաց կերպով լծվել էին Հայկի կյանքը փրկելուն:
Ապրեք, կեցցեք, ձեր ցավը տանեմ:
Հ.Գ. Այս գրառումն արեցի ճանաչողներին ուրախացնելու, ինչպես նաև՝ այդ ԱՆԱՍՈՒՆ ԲԱՅՂՈՒՇ լրատվամիջոցների համար, որ մի բան չճշտած՝ հրապարակում են: Առանց հետևանքների մասին մտածելու:
Առողջություն և արագ ապաքինում Հայկին ու բոլորին»: