|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 7-ին Արցախում վիրավորված զինծառայող Հայկ Համբարձումյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց զինվորի մորեղբայր Ռաֆիկ Զարոյանը: «Դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկներն ասում են, որ վիճակը ծանր է, բայց կարևորը կայուն է: Խոսել կարողանում է, բայց՝ դժվարությամբ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Ռաֆիկ Զարոյանն ասաց նաև, որ Հայկի ծառայության ավարտին մնացել է 2,5 ամիս: «Հազիվ է խոսում, բայց անընդհատ ասում է, որ ուզում է վերադառնալ ծառայության, ընկերների մոտ, անընդհատ հարցնում է՝ նրանց բան չի՞ պատահել»,- ասաց զինվորի մորեղբայրը:
Հիշեցնենք, որ Հայկ Համբարձումյանը սրտի շրջանում էր վիրավորում ստացել: