|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ Արցախում հակառակորդի իրականացրած գործողությունների հետևանքով վիրավորված երկու զինծառայողները գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
Մեր տեղեկություններով` վիրավոր զինծառայողներին այսօր ուղղաթիռով կտեղափոխեն Երևան:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):