|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
հուլիսի 27-ին, վիրավորված պայմանագրային զինծառայողը Լոռու մարզի Սանահին գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Ուլուխանյանն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից:
ԲԿ-ից հայտնեցին, որ պայմանագրային զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նրան շուտով ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան:
«Զինծառայողի վիճակը կայուն ծանր է, նա ստացել է կրծքավանդակի աջ առաջնային, վերին շրջանի միջանցիկ հրազենային վնասվածք, ամրակի եւ կողերի կոտրվածք, տրավմատիկ շոկ»,- հայտնեցին բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: