|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայողներին վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։ News.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։
«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,- պատմել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։
Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ չի փախուստի չի դիմել։
«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմեց գյուղապետը։