|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նոյեմբերի 28-ին` ժամը 19-ին, Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 51 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 62-ամյա վարորդը, որը նոյեմբերի 29-ին` ժամը 13.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: