|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայիսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին մեղայականով բաժին է ներկայացել Լեռնավան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մայիսի 9-ին Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցում ինքն է իր վարած «Օպել Վեկտրա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկել պատանուն։
Քննությունը շարունակվում է։