|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում անգիտակից վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։
Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։