|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից վիրավորված ժամկետային զինծառայող Գոռ Գևորգյանին Բերդի հոսպիտալից տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
Ինչպես yerkir.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Գևորգյանը ստացել է որովայնի թափանցիկ վիրավորում, վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, ստորին վերջույթների բազմաթիվ բեկորային վերքեր: Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է:
Հիշեցնենք, որ հակառակորդի գնդակից տուժած մյուս զինծառայողը՝ Վլադիմիր Գեւորգյանը դեռևս գտնվում է Բերդի հոսպիտալում, նրա վիճակը կայուն է: