|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ երեկ առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման հետևանքով ունեինք վիրավոր` շարքային Հովհաննես Ավանեսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը նշեց, որ երեկ երեկոյան զինծառայողին Բերդի հոսպիտալից տեղափոխել են իրենց մոտ:
«Վիճակը ծայրահեղ ծանր է: Երեկ ամբողջ օրը դեղերի ազդեցության տակ է եղել, իսկ այսօր գիտակցությունը տեղն է արդեն: Շնչում է ինքնուրույն: Պետք է սպասել մինչև վիճակը կկայունանա, ու հետո արդեն ողնաշարի հետ կապված խնդիրներ կան, պետք է վիրահատել»,- ասաց Ասատուրյանը: