|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյան հայտնեց, որ զինծառայողի վիճակը թեեւ կայուն, բայց ծանր է:
«Վերջին օրերին ոչ մի փոփոխություն չկա` ո'չ դեպի լավը, ո'չ էլ` վատը: Այնուամենայնիվ, պետք է փորձենք վաղը ողնաշարը վիրահատել, հակառակ դեպքում` հետագայում արդեն լուրջ խնդիրներ կունենա»,- ասաց նա:
Մինչ այս Հովհաննեսին արդեն վիրահատել էին, քանի որ վնասված էին նրա թոքն ու լյարդը: