|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով տուժած` Արցախի Հանրապետության քաղաքացիներ Արամ Մկրտչյանը և Գարիկ Ղահրիյանը շարունակում են բուժում ստանալ Ստեփանակերտի հիվանդանոցում:
Հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ Արամ Մկրտչյանի մոտ կա դրական դինամիկա՝ վերքը լավանում է, հետվիրահատական որևէ բարդություն չկա: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն բավարար: Հիշեցնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
Ինչ վերաբերում է Գարիկ Ղահրիյանին, ապա նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է և կրկին կվիրահատվի: Հիշեցնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, ուներ հեմոռագիկ շոկ` երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ: