|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, կան զոհեր եւ վիրավորներ։
Ստեփանակերտի հիվանդանոցից Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ 2 մարդ է տեղափոխվել հիվանդանոց: «Մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատում են, իսկ մյուսի վիճակը բավարար է»,- հայտնեցին մեզ:
Նշենք նաև, որ Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ զոհերն ու տուժածները զինվորականներ չեն: Ըստ Shamshyan.com-ի՝ նրանք ականազերծմամբ զբաղվողներ էին: