|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել դիտահորում: 4 քաղաքացի, մեթան գազից թունավորված, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացիներից մեկին արդեն դուրս են գրել, իսկ մյուս երկուսի վիճակը կայուն է: Հավանաբար, նրանք էլ այսօր դուրս կգրվեն:
«25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Գիտակցության չի եկել, շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով»,- ասացին հիվանդանոցից: