|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծության հետևանքով տուժած` ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներից մեկի վիճակը ծանր է, նրան վիրահատում են: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում»,- ասել է նա:
Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբ: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով` Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում: Թիրախավորվել էր նաև France-Presse գործակալության լրագրողների մեքենան: