|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տեղեկացրել էինք, որ հունվարի 23-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդի շրջանում հակառակորդի հարձակման ժամանակ վիրավորվել էր շարքային Հովհաննես Ավանեսյանը: Վնասվել էին զինծառայողի թոքն ու լյարդը: Նրան Բերդում վիրահատելուց հետո տեղափոխել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Օրերս վիրահատել էին նաև տղայի ողնաշարը:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ Հովհաննեսի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն:
«Հիմա տղան հետվիրահատական շրջանում է գտնվում, ամեն ինչ ընթանում է, ինչպես նախատեսված էր: Թոքի աշխատանքը դեպի լավն է գնում, իսկ լյարդի հետ կապված որոշ խնդիրներ կան: Այնուամենայնիվ, այն, որ տղայի վիճակը դեպի վատը չի գնում, արդեն իսկ լավ է»,- ասաց նա: