|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ են տեղափոխվել մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից երկուսը:
Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը հայտնեց, որ տղաների վիճակը միջին ծանրության է: «Երկուսն էլ հիմա գտնվում են հետվիրահատական շրջանում: Կարող եմ ասել` դեպի լավն են գնում»,- ասաց նա:
Ասատուրյանը տեղեկացրեց նաև, որ Մարտակերտի հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ նույնը` ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ Էդգար Մարտիրոսյանը որովայնի վիրավորում ուներ /հաստ եւ բարակ աղիների վնասումով/ և վիրահատվել էր Մարտակերտի հոսպիտալում: Սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիա, ինչպես նաև բեկորային վնասվածքներ: