|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախում հրետակոծության հետեւանքով բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողներից երկուսի՝ Արմանի և Նորիկի վիճակը ծանր կայուն է. yerkir.am-ին հայտնեց կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նրա խոսքով՝ հոսպիտալում գտնվող վիրավոր զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Վանիկ Մարտիրոսյանին եւ Սաֆար Սաֆարյանին վիրահատության են ենթարկել, նրանց վիճակը բավարար է:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով զոհվել է 4 և վիրավորվել 16 զինծառայող, սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով՝ վիրավորների թիվը 18-ն է: Նշենք, որ բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից 6-ը գտնվում են Երևանի, մի քանիսը` Մարտակերտի, իսկ մյուսները` Ստեփանակերտի հոսպիտալներում: