|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
Երեք զինծառայողներն էլ տեղափոխվել էին Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Yerkir.am-ին հոսպիտալից հայտնեցին, որ զինծառայողներից երկուսին` Պերճ Գաբրիելյանին և Էրիկ Սահակյանին, տեղափոխել են այլ հիվանդանոց` նեղ մասնագիտական բուժման համար: Երկու զինծառայողների վիճակն էլ բավարար է: Իսկ Նարեկ Գրիգորյանը, ով բազմաբեկորային վնասվածքներ է ստացել, գտնվում է հոսպիտալում, և նրա առողջական վիճակը, ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր է: