|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող մեկ զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Yerkir.am-ի հետ զրույցում հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինվորի վիճակըլ փոքր-ինչ բարելավվել է:
«Այժմ կարող ենք ասել, որ նրա վիճակը ծանր է` ծանր կայուն, բայց ոչ` ծայրահեղ ծանր»,- ասաց նա:
Ասատուրյանը տեղեկացրեց նաև, որ հոսպիտալում բուժում է ստանում 38 զինծառայող, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Ըստ նրա` նոր վիրավորներ վերջին օրերին հոսպիտալ չեն տեղափոխվել, հոսպիտալից դուրս գրվողներ էլ չեն եղել: