|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ այցելել է Երևանում բուժում ստացող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։