|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Տավուշում վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ Tert.am-ին հայտնել է Իջևանի բուժկենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը։
«Վիրավոր զինծառայողի վիճակը նորմալ է, նա բազկի շրջանում ստացել է վնասվածք և արդեն տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ»,- ասել է Էդուարդ Գրիգորյանը։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը․ այս մասին հայտնել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։