|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդի կրակոցներից երկու երեխա են տեղափոխվել Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը նշեց, որ երեխաների վիճակը կայուն է, ավելին, գիշերվա ընթացքում գրանցվել է դրական տեղաշարժ:
«Նրանք հիմա վերականգնման փուլում են գտնվում, իրենց լավ են զգում: Ծնողներն անընդհատ երեխաների մոտ են, տղաները սնվել են, խոսում են»,-ասաց Մարգարյանը: Նա հավաստիացրեց նաև, որ նոր վիրավորներ հիվանդանոց չեն տեղափոխվել: