|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։ Կարևոր է, որ գնալով նվազում է ինչպես հիվանդանոցային բուժում ստացողների, այնպես էլ` ծանր վիճակում բժշկական օգնության դիմողների թիվը։
Նշենք, որ H1N1 վարակով 7 հիվանդի մոտ առողջացման դրական տեղաշարժ է արձանագրվել։ Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են հիվանդասենյակ։ Միաժամանակ, բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված ևս մեկ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Հիվանդի վիճակը բարելավվում է։