|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին, ասաց, որ այս պահին և նաև այս ցերեկը իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, և որ հակառակորդը հիմնականում չի կրակել մեծ տրամաչափի զինատեսակներից:
Հիշեցնենք, որ երեկ շփման գծում լարված է եղել, Ադրբեջանի ռազմական սադրանքներին ի պատասխան Արցախի ՊՆ-ն համարժեք պատասխան է տվել: Հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր զինծառայող: Հարցին, թե ինչպես է վիրավորների վիճակը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանց վիճակը դեռ անփոփոխ է: Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ երկուսի վիճակը կայուն է: