|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը. նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից:
«Ոչ մի փոփոխություն չկա, զինծառայողների վիճակը շարունակում է նույնը մնալ»,- ասացին մեզ:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Տղային շտապ վիրահատել են: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր: