|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին` կեսօրից հետո, ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ձախ ոտքի ծնկահոդի շրջանում հրազենային վերք էր ստացել Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ` 84-ամյա Լևոն Անդրեասյանը: Ծերունուն նախ տեղափոխել էին Բերդի զինվորական հոսպիտալ և մշակել վերքերը, հետո` տեղափոխել Երևան, որտեղ վիրահատել էին /վնասվել էին ծունկն ու ազդրը/:
Yerkir.am-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ պապի առողջական վիճակը դեպի լավն է գնում: «Նա տեղափոխվել է պալատ, ինքնազգացողությունը լավ է: Վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- ասաց նա: