|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին` կեսօրից հետո, ադրբեջանցի դիպուկահարի գնդակից ձախ ոտքի ծնկահոդի շրջանում հրազենային վերք էր ստացել Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ` 84-ամյա Լևոն Անդրեասյանը: Ծերունուն նախ տեղափոխել էին Բերդի զինվորական հոսպիտալ և մշակել վերքերը, հետո` տեղափոխել Երևան:
Yerkir.am-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժծառայության պետ Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ հոսպիտալում պապը վիրահատվել է:
«Վնասված էին ծունկն ու ազդրը: Նա բազմաբեկորային կոտրվածք էր ստացել: Կարելի է ասել` ամբողջովին հավաքել ենք ծունկը: Վիրահատությունը լավ է անցել, հետվիրահատական շրջանը նույնպես նորմալ է անցնում: Միակ խնդիրը` տարիքն է, չես կարող ասել, թե տվյալ տարիքի մարդկանց մոտ ինչ կերպ կարող է հետվիրահատական շրջանն ընթանալ»,- ասաց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ բժիշկները պապի առողջական վիճակը գնահատում են միջին ծանր: