|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանական լրատվամիջոցներում նոյեմբերի 24-նի հայտնվել է ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նախին զինծառայող Իլքին Գուլիևի մասին պատմող հրապարակում, որում նշվում է, որ նա առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ 2007-ին դիվերսիոն առաջադրանք կատարելիս վիրավորվել է հայկական կողմի գնդակից: Այս մասին տեղեկանում ենք razm.info-ից:
Ադրբեջանական Azxeber.com լրատվակայքը գրում է, որ Գուլիևը 20 տարեկանից ծառայել է ադրբեջանական բանակի շարքերում։ Հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող, մարտ առանց կանոնների սպորտաձևի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի արծաթե մեդալակիր Իլքին Գուլիևը տառապում է ծանր հիվանդությամբ (նրա մարմինը փտում է տարբեր հատվածներում): Մինչ օրս նա տարել է 9 վիրահատություն, սակայան հիվանդությունը չի նահանջել, նախկին հատուկջոկատայինի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Մանրամասները` սկզբնաղբյուրում: