|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, երեկ՝ ապրիլի 5-ին, 17։30-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանն այս պահին տեղափոխվում է Երեւան։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշել է՝ այս պահին զինվորը տեղափոխվում է Երեւան, ճանապարհին են։ Զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանրության։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: