|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի` 22-ամյա որդու վրա։ Դեպքի հետ կապված` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը:
Լևոն Նալբանդյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակը դեպի լավն է գնում: «Լևոնին արդեն երկու օր է` տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք»,- ասաց Մուրադյանը: