|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում տեսակցել է ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած, այնուհետև վիրահատված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցի»,- գրել է Հովհաննիսյանը:
1987թ. ծնված պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանն ապրիլի 30-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան, այնուհետև վիրահատել: Նրա վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել: