|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներից երկուսը՝ Արման Լազգյանն ու Ռուբեն Առաքելյանը, ներկայումս բուժվում են արտերկրում, մասնավորապես` Գերմանիայում: Վաղը ևս մեկ վիրավոր վերականգնողական բուժման նպատակով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Մոսկվա: Այս մասին այսօր, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 զինծառայող է եղել, որոնցից ներկայումս շարունակում են վերականգնողական բուժում ստանալ երեքը:
«Նրանցից երկուսը բուժում են ստանում Կենտրոնակական կլինիկական հոսպիտակում, իսկ մեկը` «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Եվս վեց հոգի կարիք ունեն շարունակական վերականգնողական բուժումների՝ տարբեր վերականգնողական կենտրոններում»,- հայտնեց Խաչատրյանը: