|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից Դանիել Դավթյանը Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ենթարկվել է բարդ վիրահատության: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամլո պատասխանատու Տաթև Գրիգորյանը: Նրա խոսքով` Դանիելը գլխի պլաստիկ վիրահատություն է տարել:
«Համալսարանական հիվանդանոցի մասնագետների կողմից կատարվել է գլխի պլաստիկ վիրահատություն: Վիրաբուժական միջամտությունը բարեհաջող է անցել ոչ միայն Դանիելի լավատեսության ու տոկունության, այլև համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբույժների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ»,- ասաց Գրիգորյանը: