|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա:
Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել: Բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:
Yerkir.am-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է.«Գիշերվա ընթացքում որևէ դրական փոփոխություն, ցավոք, չի գրանցվել: Նա շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով»: