|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Գյումրու ավագանու քվեարկությամբ քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը:
Քվեարկությունն ուղեկցվեց ավագանու շեմն անցած մնացած քաղաքական ուժերի բոյկոտով ու վեճով: Մասնավորապես` շեմն անցած երեք քաղաքական ուժերը, որոնք միասնաբար էին հանդես գալու` ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու «Հայկական վերածնունդը», հայտարարեցին, որ եթե բոնուսային համակարգով մանդատները բաշխվեն այնպես, որ «Բալասանյան» դաշինքը լրացուցիչ մանդատներ ստանա` իրենց մանդատների հաշվին, ուրեմն կբոյկոտեն ավագանու նիստերը և օրենքը կվիճարկեն դատարանում: Երեք ուժերը համարում են, որ իրենց մանդատներից 1-ական գողացել են: