|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստից հետո տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օտարերկրյա ուղղակի ներդրումների և զուտ հոսքերի հետ կապված առաջին եռամսյակում հրապարակված վիճակագրությանը: Նրա խոսքով` օտարերկրյա զուտ հոսքերը ունեն բացասական ցուցանիշ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ, և դա երևում է որպես բացասական: Իսկ ուղղակի ներդրումների հոսքը ունի դրական ցուցանիշ, այն մոտ 19.7 միլիարդ դրամի շրջանակներում է: Նաև տեղական ներդրողների կողմից են իրականացվել ներդրումներ:
«Այնպես որ այն ծրագրերը, որոնց մասին հայտարարել ենք, գնում են իրենց բնականոն հունով: Օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի համարել որպես կապիտալի արտահոսք Հայաստանից, որովհետև դրա մեջ է մտած այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից՝ որպես կանխավճար կամ որպես վճար, փոխանցվել են օտարերկրյա արտադրողներին՝ հիմնականում միջոցներ ձեռք բերելու համար»,- ասաց նախարարը:
Կարայանը վստահեցրեց, որ ներդրումային ծրագրերը բոլորն էլ ընթացքի մեջ են, և բոլոր այն խոստումները, որոնք տվել են, ոչ միայն կատարելու են, այլ` գերակատարելու: